Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Եվրասիական միությանը միանալուց հետո նախատեսվող 200 օրենքները կարճ ժամանակում կընդունվեն

Եվրասիական միությանը միանալուց հետո նախատեսվող 200 օրենքները կարճ ժամանակում կընդունվեն
12.06.2014 | 12:11

Ե՞րբ Հայաստանը կմիանա Եվրասիական միությանը։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ըստ պայմանավորվածության փաստաթղթերը կստորագրվեն մինչև հուլիսի 1-ը, ինչից հետո բավականին լուրջ օրենսդրական աշխատանքներ կան անելու։

Ինչպես հայտնի է, համաձայնագրի ստորագրումից հետո փաստաթուղթը մուտք է գործելու անդամ երկրների խորհրդարաններ։ Ինչպիսի՞ն է լինելու համաձայնագրի ճակատագիրը հայկական խորհրդարանում։ ՀՀ ԱԺ նախագահը նշում է, որ նախատեսվող 200 օրենքները կարճ ժամանակում կընդունվեն. «Առավել ևս, որ Եվրասիական միության ամբողջ գործընթացներում դա ոչ թե իշխող քաղաքական ուժի կամ իշխանությունների խնդիրն է, այլ մեր ժողովրդի գնահատականները դրական են, և մենք փորձելու ենք ամենակարճ ժամանակահատվածում այն օրենսդրական աշխատանքը, որ պետք է կատարենք, մինչև դեկտեմբեր ամիսը ավարտել»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ